Քննչական կոմիտեի աշխատակիցները յուրաքանչյուր ամիս 30 տոկոսի չափով ստանում են պարգևատրումներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
«Պարգևատրումը սոցիալական խնդիր չի, բայց 2019 թվականին մենք քննել ենք 26 հազար 37 քրեական գործ՝ դա 9 ամիսների կտրվածքով, ինչը գերազանցում էր 2017 և 2018 թվականների ամբողջ ծավալը: 76 քրեական գործ ավելի է դատարան ուղարկվել, բոլոր գործերով ցուցանիշները շատ ավելի բարձր են։ Կարծում եմ՝ սա պետք է ձեզ հուշի, թե ինչ ինտենսիվությամբ են քննիչներն աշխատել»,- նշեց նա:
Հարցին՝ ինքը կոնկրետ որքա՞ն աշխատավարձ է ստանում, Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ եթե գրավոր հարցում անեն՝ կասի:
Նա նաև հավելեց, որ կան ծառայողներ, որոնց բացթողման համար պարգևավճար չի հատկացվում։











