Դպրոցներում էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման շնորհիվ գերբեռնված դպրոցների թիվը կրճատվել է մոտ 50 տոկոսով, իսկ թերբեռնվածների թիվը՝ 60 տոկոսով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ դպրոցն իր լիցենզիայից ավելի չի կարողանում աշակերտ ընդունել:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս դրական փորձը Հայաստանի մյուս քաղաքների ու համայնքների վրա էլ են տարածելու: Նա նշեց, որ այս ոլորտում կամային որոշում են կայացրել:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Դրա համար էլ աղմուկ-աղաղակ էր այդ համակարգի ներդրման ժամանակ: Այսինքն այնպիսի ոլորտներում մենաշնորհներ ունենք, որ նույնիսկ դժվար է պատկերացնել: Որ ներկրման ոլորտում մենաշնորհներ կային, դա պարզ էր, բայց որ դպրոցներում էլ մենաշնորհներ կան, դա պրոբլեմ է»: