Ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ գիտնականները կարևոր տեղ ունեն մեր պետության զարգացման գործում և պատշաճ կերպով պետք է վարձատրվեն։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե  ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումից հետո  գիտնականների աշխատավարձը երբ պետք է բարձրացվի։

«Ես նման հակադրություն չէի ցանկանա դնել։ Յուրաքանչյուրը կարևոր տեղ ունի մեր պետության զարգացման գործում և պատշաճ կերպով պետք է վարձատրվեն»,-նշեց նա։

Նախարարը շեշտում է՝ համակարգի արդյունավետության մասին պետք է մտածել․ «Ես կարծում եմ, որ ուսուցիչների աշխատավարձերի՝ 10 տոկոսով  բարձրացումը դեռ այն մակարդակը չէ, որ ուզում ենք տեսնել, գիտնականների վարձատրությունների այն մակարդակը չէ, որ ուզում ենք տեսնել։ Մեր ֆինանսական եկամուտների ավելացմանը զուգընթաց մենք աշխատավարձերի բարձարցում կիրականացնենք, բայց մենք նաև համակարգի արդյունավետության բարձարցման մասին մտածենք»։