Առանց հաշվառման համարանիշերի «Ֆորդ Մուսթանգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանների պահանջներին, հայտնում են ոստիկանությունից։

Առանց հաշվառման համարանիշերի «Ֆորդ Մուսթանգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորն են բերման են ենթարկվել։ Ոստիկանության ծառայողներն առանց համարանիշերի մեքենան նկատել են մայրաքաղաքի Վարդանանց-Ալավերդյան փողոցների խաչմերուկում։ Վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանների պահանջներին։ Ոստիկանները հետապնդել են և Արամի փողոցում հիշյալ մեքենան հարկադրաբար կանգնեցրել։ Վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես են ոստիկանները «ասֆալտին պառկեցնում» վարորդին։

Irakanum.am-ը հրապարակել է ականատեսի տրամադրած ավելի երկար տեսանյութը, որում երևում է՝ որ ոստիկանների և վարորդի միջև տեղի է ունենում ծեծկռտուք։