Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 1-ին վերսկսված Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց։

Հարություն Մանուկյանը հայտարարեց, որ նախագահող դատավորը հերթապահության ցուցակում է ընդգրկված, և հաջորդիվ նշանակված են այլ դատական նիստեր։

Հաջորդ դատական նիստը դատավարության կողմերի համաձայնությամբ նշանակվեց նոյմեբերի 22-ին, ժամը 12,30-ին։

Լևոն Երանոսյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ մեղադրանքը չի ընդունում։ «Ես մեղք չեմ գործել»,-ասաց նա։

Նշենք, որ այսօր առաջին անգամ դատական նիստին ներկայացվել էր նաև գործով տուժող, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է  2018 թվականին հեղափոխության օրերին՝ ապրիլի 16-ին եւ 22-ին Երեւանում «Զարյա» տեսակի ութ լուսաձայնային նռնակ կիրառելու, իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար: Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանի գործողությունների հետեւանքով տուժել են երկու տասնյակից ավել ցուցարարներ: