Ժամանակագրության առումով կարելի է ենթադրել, որ ՍԴ-ի պաշտոնում Հրայր Թովմասյանի ընտրությունը խիստ կասկածելի է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով՝Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարությանը՝ ՍԴ նախագահի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։
«Պաշտոնական հայտարարությունը մեզ համար հստակ է, ողջունեցի այդ հայտարարությունը, ասացի, որ կարեւոր դիտարկումներ կան հայտարարության մեջ։ Ժամանակագրության առումով կարելի է ենթադրել, որ ՍԴ-ի պաշտոնում Հրայր Թովմասյանի ընտրությունը խիստ կասկածելի է։ Եվ դա ժամանակագրության առումով հստակ երեւում է»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնենք, որ Ջիանի Բուքիքիոն SHANTNEWS-ի հետ զրույցում ասել էր. «Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ, որի հանդեպ պետք է հարգանք դրսեւորել՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի»։











