Հայաստանի մի քանի մարզերում ձյուն է տեղում: Մասնավորապես, ձյան հաստ շերտով արդեն պատված են Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Լոռու մարզի բազմաթիվ բնակավայրեր:

NEWS.am-ի ընթերցողները բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր են ուղարկել:

ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզում, բացի Գյումրի քաղաքից, տեղում է թույլ ձյուն:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է մառախուղ: