«Երկիր ծիրանի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Հայաստանում դատական համակարգի նկատմամբ ճնշումներ կան:
«Միանշանակ է, որ ճնշումներ կան դատական համակարգի նկատմամբ, դրանք փաստարկված են այդ հայտարարություններով, եւ շատ եմ ցավում, որ շատ մոտ ապագայում արդեն հնարավոր պատժամիջոցներ կկիրառվեն ՀՀ գործադիր իշխանության նկատմամբ այդպիսի ճնշումներ բանեցնելու պատճառով: Իհարկե, դա բացասական կանդրադառնա մեր միջազգային վարքի վրա, մեր վարքագծի վրա եւ դա վերջիվերջո անդրադարձ է կատարվելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ է ունենալու իր բացասական ազդեցությունը»,- ասաց նա:
Փոստանջյանը չի կարծում, որ դատական համակարգում առկա խնդիրները կլուծվեն այս իշխանության ներկայացուցիչների կողմից. «Ինքը` իշխանությունը, նման օրակարգ չունի: Երբ որ կհրապարակի իր օրակարգը եւ այն տեսլականը, թե ինչպես է պատրաստվում լուծումներ տրամադրել, գուցե այդ ժամանակ մենք կսկսենք իրեն հավատալ, բայց այս պահի դրությամն հասկանում ենք` նրանց օրակարգում դատական համակարգի անկախացման եւ դատական համակարգի կայացման ուղղությամբ որեւիցե գործնական քայլեր չեն արվել եւ այս պահին էլ չեն արվում»:











