«Երկիր ծիրանի» կուսակցության  ղեկավար Զարուհի Փոստանջյանն անընդունելի է համարում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիրքորոշումը  Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ, եւ այդ հարցով վարչապետին ուղղված դիմումը:

«Չի կարելի, կարծում եմ` նման հայտարարություններով հանդես գալ, այն էլ  որպես պատգամավոր, որովհետեւ նախեւառաջ եթե մարդուն  մեղադրում ես ծանր  հանցագործության մեջ, ապա դու պետք է ունենաս հիմքեր»,-այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Փոստանջյանը:

«Եվ եթե կան այդ հիմքերը, ապա դրանք պետք է ներկայացնես իրավապահ մարմիններին, ոչ թե ինչ-որ պաշտոնանկություն անելու համար, պետք է շահարկես»,-ասաց նա: