Կենդանաբանական այգին տարիներ ի վեր դարձել է քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Անդրադառնալով Երուանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկին, որ Ռ. Խաչատրյանը հրաժարականի դիմում գրի, այգու տնօրենն ասաց.
«Կարծում եմ, որ քաղաքապետարանն այս պահին կայացրել է որոշում, որի մասին ես կխոսեմ քաղաքապետի հետ՝ կհասկանանք մեր անելիքները։ Այնպես է, որ ես միշտ լինելու եմ այգու կողքին, օգնելու եմ, օժանդակելու եմ։ Քաղաքապետի, միջազգային գործընկերների հետ արդեն կան մշակված ծրագրեր։ Իմ պաշտոնում լինել չլինելու հարցն էական չի ինձ համար, որքան որ հեռանկարային համագործակցությունը քաղաքապետարանի հետ, դա երկուշաբթի պարզ կդառնա։ Ուրիշ է, որ հրաժարական պահանջում է մարդկանց խումբ, որն անհասկանալի միտում ունի, անձնական ու շահադիտական կամ այլ միտում, ու այլ բան է, երբ փոխքաղաքապետն է առաջարկում իմ հրաժարականը, ով կարծում է՝ ընդհանուր շահերից ելնելով՝ ճիշտ քաղաքականություն է»։
Խոսելով այգու կենդանիների վրա շների հարձակումներից՝ այգու տնօրենն ասաց՝ անընդմեջ այդ կենդանիների հանկարծամահ լինելը, որոշ կենդանիների մահացության դեպքերը, որոնք կապված էին հիվանդության կամ ծերության հետ, շահարկվում էին որպես տնօրենի վատ աշխատանք ու այլն. «1 տարի առաջ այգու շուրջ ստեղծված իրավիճակը, ցույցեր են կազմակերպվում։ Փաստերով նաու, որ զեբրը թունավորվել է, դա հաստատել էր լաբորատորիան։ Երբ մեզ մոտ ավարտվեց հաջողված միջազգային մեծ կոնֆերանս, որտեղ հրավիրված էին ավելի քան 120 հյուրեր, տարբեր ազգերի կենդանաբանական այգիների տնօրեններ, ովքեր շատ բարձր գնահատեցին տարիների մեր աշխատանքը։ Մեղադրանքների 15 կետից բաղկացած ցուցակ կա իմ հասցեին, որը քննության մեջ է։ Քննության ավարտից հետո այն մարդիկ, ովքեր ստորագրել են այդ մեղադրանքների տակ, իհարկե, կստանան իրենց արժանի պատիժը՝ օրենքի սահմաններում։ Եվ չեմ կարծում, որ սա առիթ է ուս մեկ անգամ պատճառ դարձնելու թե ինչու ես պետք է հրաժարական տամ»։
Անդրադառնալով կենդանիների վրա շների հարձակմանն՝ այգու տնօրենը հույս հայտնեց, որ դա գուցե առիթ կլինի, որ կենդանաբանական այգին պարսիպ ունենա. «Եթե դա նույնիսկ իմ հրաժարականն արժենա»։











