Արարատի մարզի Արեւշատ համայնքի բնակիչ Գրիշա Հակոբյանի գործով տուժողը նախկինում ուրիշ բան է ասել: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, կալանավորված Գրիշա Դանիելյանի հարազատների եւ փաստաբանի հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը:

«Նույն  տուժողը, որ ասում է իրեն օգնել է, նախկինում ուրիշ բան է ասել, հիմա որ ես ձեզ ասեմ տուժողի ցուցմունքները , դա դատարանում է արվում, ուղղակի, ոչ այստեղ: Եւ ինձ էլ է հայտնի` ինչ-ինչ հանգամանքներում տուժողը հայտնվել է այստեղ  եւ շատ թախծոտ հայացքով հետեւում է, թե մենք ինչ ենք խոսում իր նկատմամբ կատարված դեպքի վերաբերյալ»,-սաաց դատախազը:

Նա նշեց, որ խափանման միջոցը կփոխվի այն պարագայում,երբ Գրիշա Հակոբյանը պատշաճ վարքագիծ դրսեւորի, կամ պատգամավորների երաշխավորություն ներկայացնեն:

Կալանավորվածի հարազատներն իրենց ակցիան այսօր ավարտեցին:

Նշենք, որ կալանավորվածը Գերմանիայում է եղել, նրան հետ են կանչել Հայաստան` խոստանալով բուժել :

2016 թվականից Գրիշա Հակոբյանը հետախուզվել է մի քաղաքացու հարվածելու ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Մինչդեռ հարազատները պնդում են, որ նա  տուժողին օգնել է, այդ վնասվածքները պատճառողը այլ քաղաքացի է  եւ այս տարիների ընթացքում տուժողը Գրիշայի դեմ բողոք չի ներկայացրել: