Զինված ուժերի զորամասերի 38-40 տոկոսում արդեն անցում է կատարվել սննդի ապահովման նոր մեխանիզմի: Պաշտպանության նախարարԴավիթ Տոնոյանը այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պլանն այնպիսին է, որ 2020 թվականին պետք է ավարտեն այդ գործընթացը եւ սկսեն նաեւ առաջնագծի ապահովումը:
Հարցին, թե իսկապե՞ս բանակում բարեփոխումներն աննախադեպ չափերի են հասել, ինչպես պնդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Արագությունները շատ մեծ են այս պահին բոլոր ոլորտներում, եւ զինծառայողների կենցաղային պայմանների ապահովման, եւ նյութատեխնիկական ապահովման, սպառազինության ապահովման»:
Դիտրակմանը, թե դա ինչով է պայմանավորված, ինչու նախկինում չկար այդ արագությունը, Տոյոնան արձագանքեց. «Բարձր տրամադրվածությամբ: Նախկինում էլ են եղել գործընթացներ, վարչապետը խոսել է կարճ ժամանակահատվածի համար եւ իրականում այդ կարճ ժամանակահատվածում բավականին մեծ փոփոխություններ են կատարվել: Բայց նախկինում զինված ուժերը չեն թոփել տեղում»:











