Մենք շատ ենք ցավում այդ դեպքերի համար. ոչ մեկն այդքան դիմում ու նամակ չի ստանում մայրերի կողմից, որքան նախարարն ու նախարարությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում գրանցված միջադեպերին եւ դրանց շուրջ ընթացող քրեական գործերին:

«Համակողմանի քննություն է ընթանում, բայց ծնողի մոտեցումն այլ է, քննության փաստացի արդյունքները այլ են: Փորձաքննության մի քանի շրջափուլ է անցնում: Կարեւորը, որ ՊՆ-ն այդ գործընթացում ներգրավվածություն չունենան»,-ասսաց նա:

Հարցին, թե ինքը վստահո՞ւմ է նախաքննությանը, Տոնոյանն արձագանքեց. «Ես իրավունք չունեմ չվստահելու նախաքննությանը: Այս փուլում այդ առումով մեծ խնդիրներ չունենք: Բայց մենք նաեւ չենք կարող աջակցել այդ մայրերին, որովհետեւ դա մեր դաշտում չէ»: