Ես կարծում եմ, որ դեկտեմբերից կունենանք ՀԴՄ սարքերի առաջին խմբաքանակները. ես ավելի լավատես էի, քան իրականությունն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ անանյանը ժամկետ էր նշել նոյեմբերը:

«Մենք ուղղակի մեր գործընկերներին հավատացինք, իսկ մեր գործընկերները չէին պատկերացրել, որ ՀԴՄ-ներն ուղղակի սարքավորում ձեռք բերելու եւ վաճառելու այդպիսի տարրական գործունեության տեսակ չէ:

ՀԴՄ-ն բազմաֆունկցիոնալ սարք է, որը պետք է ունենա իր ծրագրային ապահովումները, թույլտվություններ եւ լիցենզիաներ ստանալ, օրինակ, ԿԲ-ից: Մեր գործընկերները երեւի թե լավ չէին պլանավորել, որ դա ավելի խորքային գործունեություն է, որ իրենք պետք է իրականացնեին: Իրենց ասած կանխատեսումների հիման վրա մենք փորձել ենք ներկայացնել ժամկետներ»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ հունվարից սկսած արագ խնդիրը կարգավորած են լինելու:

«Չորս ընկերություն կա, որ կոնկրետ աշխատում են, երկուսի մոտ կոնկրետ հաջողություն կա»,-ասաց Անանյանը:

Նա նկատեց, որ ՀԴՄ-ի չլինելը տնտեսական հեղափոխության կամ տնտեսական զարգացումների վրա ազդեցությունը ոչ էական է. «Ցանկացած գործունեության տեսակ կարելի է իրականացնել նաեւ առանց ՀԴՄ-ի, այսօր գործող հաշվարկայինփ աստաթղթերի հիման վրա: Բացառություն են կազմում այն ոլորտները, որոնք միայն կախիկով են աշխատում»,-ընդգծեց Անանյանը: