Ինձ թվում է, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը պատրաստվում է պետության ղեկավարի պաշտոնում միայն ավարտել իր պաշտոնավարումը եւ չի հավակնում որեւէ նոր բարձր պաշտոնի: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ընդ որում՝ փորձագետը համոզված է, որ Սահակյանի որոշումն օբյեկտիվ է, քանի որ այլ դեպքում նրա մոտ ոչ մի բան չէր ստացվի: «Նա արդյոք կմասնակցի քաղաքականությանը կամ որեւէ պաշտոն կզբաղեցնի, երբ պաշտոնից հեռանա՝ կախված է այն հանգամանքից, թե որ թեկնածուն կհաղթի Լեռնային Ղարաբաղի առաջիկա նախագահական ընտրություններում»,- միաժամանակ նշեց Իսկանդարյանը: