Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը դուրս եկան նիստերի դահլիճից և, ինչպես լրագրողներն էին նկատել, միմյանց հրելով մտան խմբակցության սենյակ:

Դեպքի առնչությամբ պատգամավորները լրագրողներին միմյանց հակասող պատասխաններ տվեցին` չնշելով հստակ պատճառը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե «ռազբորկան» դեռ շարունակվո՞ւմ է, ինչին ի պատասխան՝ նա զարմացած ասաց. «Ինչի՞ մասին է խոսքը»:

Այնուհետև աշխատասենյակ մտնելիս հարցրեց, թե լրագրողները թույլ տալի՞ս են, որ պատգամավորները ծխեն: Դիտարկմանը, որ աշխատասենյակում չի թույլատրվում ծխել, նա պատասխանեց, թե ինքն է որոշում՝ ծխի՞, թե՞ ոչ:

«Ըստ կանոնակարգի, եթե որևէ վարչական տույժ կա, ես կենթարկվեմ»,- հայտարարեց նա: