Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:31-ին, մարվել՝ 12:40-ին: Ամբողջությամբ այրվել է տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 150 քմ):