Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 12-րդ շենքի բակում կոյուղաջրեր են լցվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Հովհաննիսյանը եւ կից տեսանյութ է հրապարակել:
«Քաղաք Մասիս 3-րդ թաղամաս 12 շենք,մեր օրեր.. մոտ 1 շաբաթա ամբողջ կանալիզացիան շենքի լուկերից դուրսա գալիս ու իր «անուշ» բույրը տարածում ամբողջ բակով մեկ... ասածս ինչ ա Վեոլա ջուր,մի գուցե գաիք և կարգավորեիք այս վիճակը... սիրելի Մասիսի բնակիչներ կխնդրեի որ տարածեիք այս վիդեոն միգուցե հասնի պատկան մարմիններին...»,- գրել է նա:











