Ինձ չեն հետաքրքրում անհատները, ինձ հետաքրքրում է երեւույթը, փաստն այն է, որ այգին անհասկանալի պատճառներով սեփականաշնորհվել է: Պետք է հասկանել՝ ինչպես է այն սեփականաշնորհվել, ինչ նպատակների համար է ծառայել, եւ ինչպես են շինություններ հայտնվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով այն հարցին, որ հայտնի գործարար Ռուբեն Գեւորգյանը՝ «Ծաղիկ Ռուբո», կարող է դատի տալ, քանի որ այգին երբեք չի եղել քաղաքի հաշվեկշռում:
«Տվյալ տարածքը Դավթաշեն վարչական շրջանի լավագույն այգիներից էր, որը փոսի է վերածվել: Բոլոր նման դեպքերը կուղարկվեն դատախազություն եւ այլ իրավապահ մարմիններ»,- ասաց նա:
Նշենք, որ որոշ տվյալների համաձայն՝ այգին սեփականաշնորհվել է Դավթաշենի նախկին թաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դստեր անունով:











