Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ ավելի թափանցիկ էր, հիմա մինչև վերջին վայրկյանը չգիտենք, թե ով է  «Կամազներ» նվիրել համայնքին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավագանու նիստին ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Նախկինում քաղաքացիները բողոքում էին, որ շինթույլտվություն տալու համար պահանջում էր 1 միլիոն, 5 միլիարդ կամ 10 միլիարդ դրամ մուտքագրել «Երևան» հիմնադրամի բյուջե, այն ժամանակ էլ Տարոն Մարգարյանը կարող էր ասել, որ կան բարեգործներ և այլն։ Բայց այն ավելի թափանցիկ էր, որովհետև տեսնում են հիմնադրամի մուտքերը, իսկ հիմա  մինչև վերջին վայրկյանը չենք տեսնում, եթե հարցը չբարձրացնենք, չէիք ասի, այսինքն «Երևան» հիմնադրամը ենթարկվել է պերֆորմանսի»,-նշեց նա։

Մարությանը հակադարձեց, որ շաբաթներ առաջ շնորհակալագրեր են պատվիրել, տարվա վերջում տալու են մարդկանց, որոնք օգնել են համայնքին, դա լուսաբանվելու է և այդպես հանրությանը հայտնի է դառնալու։

«Դուք կարող եք անկեղծ լինել և ասել, որ այսօր եք պատվիրել։ Մենք ինչպես իմանանք, որ շաբաթներ առաջ եք պատվիրել»,-նշեց Վարդանյանը։