Մեքսիկական այգիներից մեկի այցելուները զարմացել են այնտեղ պատահաբար հանդիպած գորշ արջի պահվածքից, տեղեկացնում է Fox News-ը։
Կենդանին զբոսնում էր ընկերոջ հետ, հավանաբար՝ կեր փնտրելով, երբ նկատեց ոչ հեռվում կանգնած այցելուների խումբը։
Հետաքրքրված արջը կանգնեց հետեւի թաթերի վրա եւ շոյեց իրեն մեջքով կանգնած կնոջ մազերը։











