Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 03:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի դպրոցում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ եւ մեկ օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաբակ գյուղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող միջնակարգ դպրոցի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:19-ին, մարվել՝ 10։19-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի, վնասվել ազբոշիֆերները (մոտ 500 քմ):