Չի կարելի օրենքի ուժով, որեւէ առարկա կապ չունի, թե ինչ առարկա պարտադրել, որեւէ մեկին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։
Պատասխանելով րագրողի հարցին, թե ինքն արդյոք համաձա՞յն է նախարարության առաջարկած օրինագծի հետ, որով հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները պարտադիրից պետք է դառնան կամընրական, ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց. «Չի կարելի օրենքի ուժով, որեւէ առարկա կապ չունի, թե ինչ առարկա պարտադրել, որեւէ մեկին։ Երբ օրենքի ուժով ինչ որ բան պարտադրում ես այդտեղ արդեն դառնում է թմրած վիճակ, որ մեկ է այդ ժամերը պետք է լինեն։ Ինչ վերաբերում է այս 2 առարկաներին իմ կարծիքով՝ օրենքի այս ձեւով ընդունումից հետո ԵՊՀ–ում ֆակուլտետների մեծամասնությունը կանցնեն այս 2 առարկաները։ Եթե այս եւ այլ առարկաները պարտադրված չեն, մարդիկ հնարավորություն ունեն կատարելու ընտրություն ըստ իրենց ճաշակի»։
Հիշեցնենք, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի դեմ բողոքող` ԵՊՀ հայ բանասիրության ֆալուլտետի ուսանողների «Հանուն ազգային կրթության» նախաձեռնության անդամներն այսօր` նոյեմբերի 27-ին հավաքվել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի աշխատասենյակի մոտ:
Նրանք նախօրեին հայտարարել էին, որ աշխատանքային ժամերին նստացույց կանեն նշված վայրում, մինչև Գեղամ Գեւորգյանը ընդունի իրենց: Պատճառը ռեկտորի ԺՊ-ին ուղղվա նամակն է, որի պատասխանը իրենց չի գոհացրել: Նամակով նրանք Գեղամ Գեւորգյանից պահանջել էին գիտխորհրդի նիստ հրավիրել քննարկելու համար ոչ միայն բուհերում նոր նախագծով «հայոց լեզու», «հայ գրականություն» եւ «հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դառնալը, այլև դասախոսների հետ համդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարի պահվածքը: Ռեկտորը պատասխան նամակով հայտնել է, որ վիճահարույց օրենքի նախագծի շուրջ դասախոսական կազմի առարկություններն ուղարկվել են նախարարություն, իսկ երկրորդ կետի շուրջ նշել է, որ իրենք նման լիազորություն չունեն:
Նշենք, որ ուսանողները ԵՊՀ անվտանգության աշխատակցին խնդրել էին ռեկտորին փոխանցի, որ իրենք ցանկանում են հանդիպել նրա հետ, սակայն ուսզանողների խոսքվ՝ աշխատակիցն իրենց փոխանցել էր, որ ռեկտորն իրեն ասել է, թե ժամանկա չունի ուսանողների հետ հանդիպելու համար։
Հիշեցնենք, որ ուսանողները վերսկսել են երկու շաբաթվանից հետո դադարեցրած դասադուլը, սակայն ոչ բոլորն են մասնակցում դրան. թեկուզ կիսադատարկ լսարաններով, բայց Հայ բանասիրության ֆակուտետում դասեր անցկացվում են: Դասադուլին մասնակցող ուսանողները ամբողջ ընթացքում բացականեր են ստացել:
Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները նոյեմբերի 6-ից 20-ը դասադուլ էին անցկացնում` իրենց անհամաձայնությունը հայտնելով նոր օրենքի նախագծի այն դրույթի հետ, որով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն» եւ «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել կամընտրական: Նրանց բողոքին միացել էին նաեւ ուսանողներ Պատմության ֆակուլտետից, ինչպես նաեւ դասախոսներ «Հայոց լեզվի», «Պատմության» ամբիոններից, որոնք, ի աջակցություն ուսանողների, մեկօրյա խորհրդանշական գործադուլ էին հայտարարել: Դասախոսները դրանից հետո հանդիպել էին նախարար Արայիկ Հարությունյանի հետ, հայտնել իրենց բողոքները: Հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանք տարակարծիք են: Որոշ մասը կարծում է` այն արդյունավետ էր, որոշներն էլ պնդում են, որ այն ձևական, ոչ կառուցողական էր: Ուսանողներին հանդիպումը վրդովեցրել է, նրանց որակմամբ` նախարարը անհարգալից է խոսել դասախոսների հետ, հեգնել նրանց: Հանդիպման վերաբերյալ դատապարտող դիրքորոշում հայտնելու պահանջով նրանք նախորդ շաբաթ դիմում էին հանձնել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին:
Վիճահարույց օրինագիծը առայժմ աշխատանքային նախագծի տեսքով քննարկումների փուլում է:











