Հայաստանում միջազգային գործակալների դեմ պայքարը պետք է վարվի համազգային մակարդակով։ Այս մասին «Պետականությունը եւ արժեհամակարգը. մարտահրավերներ եւ խնդիրներ» համաժողովում նոյեմբերի 28-ին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով տնտեսագետ Վարդան Բոստանջյանի դիտողությանն այն մասին, թե միջազգային գործակալների համար միեւնույն է, թե ինչ է քննարկում ազգային մտավորականությունը։ Մինասյանն ավելացրել է, որ պայքարը պետք է վարվի անկախ քաղաքական իրավիճակից։

Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 28-ին տեղի է ունենում «Պետականությունը եւ արժեհամակարգը. մարտահրավերներ եւ խնդիրներ» համաժողովը։