Չեմ ուզում հիմա որեւէ քրեական գործի քննություն առանձնացնել, չնայած կան գործեր, որոնք Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն: Այս մասին, այսօր` նոյեմբերի 29-ին, ՀՔԾ ծառայողի մասնագիտական օրվա առթիվ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց մյուս կողմից այս մեկ տարում ՀՔԾ-ի գործունեության շրջանակի ընդլայնումը ցույց է տալիս, որ ռազմավարական նշանակության գործերի թիվը շատանում է: Թույլ տվեք արձանագրել, որ այո, ՀՔԾ-ում քննվում են հիմնականում ռազմավարական նշանակության գործեր, առնվազն, հայեցակարգային, փիլիսոփայական, երկրի զարգացման տեսլականի առումով: Չնայած, եթե շատ բացարձակացնենք, յուրաքանչյուր քրգործի քննությունն է ռազմավարական, որովհետեւ դրա որակից, արդարության չափից կանխորոշվում է այն մթնոլորտը, որ ունենք Հայաստանում»,-ընդգծեց Փաշինյանը»,-ասաց նա:











