Մեր զինված ուժերում զինվորների 70 տոկոսը ծխում է. ՊՆ-ից ինձ հայտնել են, որ նման հաշվառում չեն վարում, ինչը նշանակում է, որ դրա դեմ պայքար չի իրականացվում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Օրինագիծը կոչվում է «Արագացված զինվորական ծառայության մասին»:

«Ես առաջարկում եմ, որ մեր քաղաքացիների վերադառնալու եւ 10 մլն դրամները մուծելու դեպքում, այդ գումարի կեսի չափով ներգրավվեր պայմանագրային զինծառայողների, իսկ գումարի մյուս կեսով կառուցել նոր մարզասրահներ բոլոր զորամասերում, որոշ տեղերում նաեւ հագեցած լողավազաններով՝ դրանով խրախուսելով զինվորներին զբաղվել սպորտով:

Դրա արդյունքում կպակասի ծխող զինծառայողների թիվը եւ կունենանք ավելի մարտունակ բանակ»,-ասաց Հայկ Սարգսյանը:

«Ես կարծում եմ, որ ԶՈՒ-ում ծառայող եւ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները պետք է իրավունք ունենան 15 օր մարտական հերթապահությունից հետո մարզվել»,-ընդգծեց նա: