Իմ որդին Լուսակերտում ուսումնական պրոցեսն ավարտելուց 20 օր հետո կտեղափոխվի Արցախ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Նա Լուսակերտի հրետանային գնդում անցնում է ուսումնական պլան և 20 օր անց վերադառնալու է Արցախ, չկասկածեք, ինձ հետ կարող եք գալ Արցախ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այսօր կայքերից մեկը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանի որդին Արցախից տեղափոխվել է Լուսակերտ, որտեղ պատրաստվում է անցկացնել ծառայության մնացած մասը:











