Ես հարգում եմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, նա իմ ընտրած կառավարության նախարարն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Դեղերի մասին օրենքի» փոփոխության Առողջապահության նախարարության առաջարկի քննարկման ժամանակ Թորոսյանին ուղղված իր քննադատությանը։

Պատգամավորը հերքեց, թե քննադատությունն անձնավորված էր․

«Նույն հաջողությամբ ասում են, որ Քրիստինե Պողոսյանը դրական է վերաբերում Դավիթ Տոնոյանին, դա այսպես է, ես բոլոր նախարարներին դրական եմ վերաբերում, բայց այսօր մերժեցի պարոն Բալայանի ներկայացրած առաջարկները։ Այսինքն նման բան չի կարող լինել, գուցե պարոն Թորոսյանը զայրացած կամ հուզված է արտահայտվել, ես չեմ  նեղվում, աշխատում ենք, նորմալ աշխատանքային պրոցես է»։