Դեկտեմբերի 1-ին Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում՝ 4-րդ թաղամաս 26/1 հասցեում, հանդիսավորությամբ բացվեց «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի հերթական՝ 24-րդ մասնաճյուղը (ֆոտոռեպորտաժ)։
«Բազմաթիվ արձագանքներ ենք ստացել մեր հաճախորդներից, որոնք ցանկանում են ունենալ մասնաճյուղ Դավիթաշեն թաղամասում, դրա համար որոշեցիք այստեղ բացել։ Այս մասնաճյուղը բավականին մեծ է եւ մյուս մասնաճյուղերից տարբերվում է միայն տեսականու բազմազանությամբ»,– նորաբաց խանութի մենեջեր Գայանե Կիրակոսյանը։
Նորաբաց սուպերմարկետում գործում է դեղատուն և թոնրատուն, որտեղ հաճախորդները կարող են տեսնել, թե ինչպես է թխվում թարմ լավաշը։
«Մեր կարգախոսը մատչելի եւ էժան գներն են։ Մեզ մոտ շատ մատչելի են գները, բայց դրան զուգահեռ նաեւ մենք պահում ենք ապրանքի որակը, այսինքն՝ գնի մատչելիությունը չի ազդում որակի վրա։ Անընդհատ աշխատում ենք այնպես անել, որ հաճախորդները գոհ լինեն մեր սպասարկումից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Զովք» սուպերմարկետի մարքեթինգային բաժնի պատասխանատու Վահրամ Մարգարյանը։
Բացման կապակցությամբ սուպերմարկետի ղեկավարությունը կազմակերպել էր հյուրասիրություն եւ շոու ծրագիր՝ փոքրիկ հաճախորդների համար։
Մասնաճյուղի առաջին հաճախորդները մեծ ուրախությամբ նշում էին, որ սպասում էին սուպերմարկետի բացմանը, քանի որ մոտակայքում նախկինում չկային սուպերմարկետներ, եւ հաշվի առնելով սուպերմարկետի հարմարավետությունն ու տեսականու բազմազանությունը՝ մեծ հաճույքով գնումներ կկատարեն։











