FOX 10 Phoenix հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նստում է ուղղաթիռ Սպիտակ տնից թռչելուց առաջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Լրագրողները հոլովակը հատկանշական են համարել նրանով, որ Թրամփը մենակ է շարժվել դեպի ուղղաթիռ, բայց կես ճանապարհին կանգ է առել, որպեսզի սպասի տիկնոջը՝ Մելանյային, որը պետք է թռչեր նրա հետ միասին։ Տեսանյութի հեղինակները ենթադրել են, թե ԱՄՆ նախագահը պարզապես մոռացել էր կնոջ մասին։

Թրամփ ամուսնական զույգը բազմիցս հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ անհարմար վիճակներում։ Այսպես, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի Սպիտակ տուն այցելության ժամանակ Թրամփը մոռացել էր ֆոտոսեսիայի սպասող կանանց ու քաղաքական գործչի հետ անմիջապես ներս մտել։ Մելանյան էլ է հրաժարվել ամուսնու հետ համատեղ լուսանկարներից Ֆլորիդայում միջոցառման ժամանակ։