Տիգրան Ուրիխանյանն իրեն չսազական բաներ է անում արդեն որերորդ անգամ: Նման հրահրող գործելաոճը պատիվ չի բերում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ելույթին, ով քննադատության էր ենթարկել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

«Իմ քայլի» պատգամավորը ցավով նկատեց, որ իր ելույթից հետո Ուրիխանյանը հեղացավ դահլիճից, բայց նաեւ հույս հայտնեց, որ եթերով լսում է իրեն:

«Երկրորդ՝ ես շատ հարգանքով եմ վերաբերվում շեյխերին, նրանց որդիներին, եղբայրներին, մորքուրի զավակներին, բայց որեւէ մեկին այս իրավիճակը չի տալիս հնարավորություն գալ այս ամբիոնի մոտ եւ նման պահվածք դրսեւորել: Ես մի առիթով արդեն ասել եմ, որ սա արջի ծառայություն է անձամբ պարոն Ծառուկյանին: Ես չգիտեմ՝ ինչ քննարկումների արդյունքում է ծնվում նման  մտքեր արտահայտելու գործելաոճը, բայց եթե անգամ դա քննարկումների արդյունք, է ես ուզում եմ ասել, որ դուք սխալ ուղու վրա եք, սա ճիշտ տեղ չի տանում: Տեղի է ունեցել դիսկուրս, արձագանք, երկկողմանի բանավեճ եւ ինչ կարիք կար նման պահվածք դրսեւորելու: Մենք պետք է իմանանք, որ հակազդեցությունը կարող է ավելի ուժեղ հակազդեցություն ծնել:

Այս համատեքստում ես խորհուրդ եմ տալիս զերծ մնալ որեւէ սադրանքից, որովհետեւ դա շեղում է մեզ մեր ընդհանուր օրակարգից.,-հայտարարեց պատգամավորը:

Երկու օր է քննարկվում է, թե ինչ հագուստով են քաղաքապետի մոտ եկել 2 մլրդ դոլար ժողովրդի համար բերող մարդիկ. Ուրիխանյան