Տիկին Սամսոնյան, երեկ դուք խոսում էինք ատելության խոսքի քարոզի մասին, բայց ես ձեզ խնդրում եմ նայել ձեր երեկվա ելույթի ձայնագրությունը. ամբողջությամբ, ծայրից ծայր ատելության խոսք է, մուննաթ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սանսոնյանին:
«Ժողովրդի վստահությունը վայելող ուժի հետ խոսում եք էդ տոնով, հետո գնում, նստում եք համակարգչի մոտ ու տեսնում եք, որ ֆեեյսբուքում ձեզ ոչ հաճելի արտահայտություններ են գրում: Գալիս եք, այս ամբիոնից ասում ենք՝ ատելության խոսք եք քարոզում: Ախր, ո՞նց կարելի է: Մենք ընդհակառակը, որեւէ պաշտոնյայի կողմից դուք չեք լսի, որ ողջունեն նման գործելաոճը, նման մեկնաբանությունները: նորից խորհուրդ եմ տալիս՝ մի արեք նման արտահայտություններ, որքան էլ ձեզ այդ ելույթները դուր չգան»,-ասաց նա:











