Անկեղծ ասած, զզվելի է, ուղղակի նողկալի է, որպես 12 տարվա պատգամավոր երբեւէ խորհրդարանն այսքան ցածրակարգ, այսքան էժանագին բանավեճերի հարթակ չի եղել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ԲՀԿ  խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ նշելով. «Ես հասկանում եմ, որ մանիպուլյացիան ձեր հիմնական գործիքն է, որ հիմնական խնդիրներից շեղելու համար ասում եք՝ էս թուղը էսպես, էն թուղը՝ էնպես: Նախ դուք իրավունք չունեք վիրավորելու պարոն Ծառուկյանին, եւ որեւէ մեկը որեւէ մեկին վիրավորելու իրավունք չունի: Եթե չեք հասկացել իր որեւէ հարցազրույցը, պրոբլեմը փնտրեք ձեր մեջ: Երկրորդ, տեղի է ունեցել շատ պարզ բան. Ձեր սիրելի քաղաքապետը, որն իր նախընտրական խոստումներից որեւէ մեկը չի կատարել, ուղղակիորեն մերժել է, չի հասկացել, չի հասկանում, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, իր տեղը Ազիզյաններն են, իր տեղը Գառնիկն է («Ազիզյաններ» սիթքոմի մարմնավորած կերպարը-խմբ), ի՞նչ անենք: Չի կարողացել էդ մարդը բարենպաստ պայմաններ ստեղծել, որ այդ միլիարդավոր ներդրումները գան Հայաստան: Սա է խդնիրը: Սրա մասին է խոսել պարոն Ծառուկյանը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա անդրադարձավ նաեւ նրան, որ իրենց անընդհատ հիշեցնում են, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի եջ են եղել. «Ես երբեւէ ինձ թույլ չեմ տվել որեւէ բան հիշեցնել, բայց հիմա ստիպված եմ հիշցնել: Եթե չլիներ ԲՀԿ-ն, ապա գոնե այս խորհրդարանում, գոոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու, եւ հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք, որտեղ կհայտնվեիք»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը: