Նախկին պաշտոնյաների փախուստը, որոնք անցնում են մի շարք քրեական գործերով, պետք է դիտարկել օրինականության եւ արդարության տեսանկյունից։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում դեկտեմբերի 4-ին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի փախուստի մասին, որն անցնում է «2008 թվականի Մարտի 1-ի» գործով։ Վարչապետի խոսքով՝ արդարության հարցն անհանգստացնում է հասարակությանը, եւ այդ անհանգստությունը կիսում է նաեւ երկրի կառավարությունը։ Բայց այստեղ, նրա կարծիքով, ծագում է օրինականության հարցը։
Որպես օրինակ կառավարության ղեկավարը բերեց շրջակա միջավայրի նախկին նախարար Արամ Հարությունյանի փախուստը, որը, խորհրդարանի պատգամավոր լիելով, անձեռնմխելիության կարգավիճակ ուներ։ Նա, Փաշինյանի խոսքով, երկրից դուրս է եկել՝ արդեն իմանալով իր դեմ քրեական գործի հարուցման մասին, եւ իրավապահ մամինները չեն կարողացել խոչընդոտել դրան վերջինի անձեռնմխելիության պատճառով։ «Պատկերացրեք, ինչ աղմուկ կբարձրանար, եթե նրան կանգնեցնեին»,- նշել է կառավարության ղեկավարը։ Փաշինյանը նաեւ ավելացրել է, որ տառացիորեն նախօրեին քննարկվել է եւս մեկ պաշտոնյայի հարցը, որը նույնպես, ամենայն հավանականությամբ, կլքի երկիրը՝ իմանալով քրեական հետապնդման փաստի մասին։ «Այդ մարդկանց մի մասին, գուցե, մենք վերադարձնենք, մյուսներին ոչ, բայց այստեղ կարեւոր է հետեւել օրենքի տառին եւ ոգուն»,- ընդգծել է վարչապետը։
Պետությունը, նրա կարծիքով, պետք է ուժեղ լինի ոչ միայն կոպիտ ուժի, այլ նաեւ օրենքների կիրառման տեսակետից՝ ավելացնելով, որ այդ հարցում պետք է լինել առավելագույնս հետեւողական։











