Ես չգիտեմ՝ deep state ինչ է նշանակում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, Աղաջանյանն ասաց․ «Երևի իրեն պետք է հարցնեք»։

Մեկ էլ հարցին՝ ինչպես Դանիել Իոնիսյանն էր խոսում Deep state-ի մասին, ինքը արդյոք նկատե՞լ է նման երևույթ, Աղաջանյանն ասաց․ «Չգիտեմ՝ deep state ինչ է նշանակում»։

Պարզաբանմանը, որ խոսքը ստվերային պայմանավորվածությունների մասին է,  նա ասաց․ «Ստվերային պայմանավորվածությունների մասին խոսք գնալ չի կարող, ես, կարծում եմ, ընդհանրապես վարչապետը նկատի ուներ համակարգի այն ձևը, որ նախկինում գոյություն է ունեցել, որոշակի տրամաբանությամբ գործելը, այդ տրամաբանությունից հեշտ չէ նոր տրամաբանության մեջ դնել և գործարկել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հայտարարությունն արդյոք նշանակում է, որ համակարգում ռադիկալ փոփոխություններ են լինելու, Աղաջանյանն կարծիք հայտնեց, որ համակարգում պարբերաբար հնչեղ փոփոխություններ են տեղի ունենում․ «Որևէ բան չի բացառվում,բայց որևէ արտառաոց բան պետք չէ փնտրել վարչապետի հայտարարությունում»։