Ես չեմ կարծում, որ հպարտ քաղաքացիները թույլ կտային, որպեսզի մարդիկ սորտերի բաժանվեն՝ պարգեւավճարներ ստացողների եւ պարգեւավճարներ չստացողների, նրանք պետք է որ վիրավորվեին, երբ ըստ էության Հայստանում մեկ ընտանիքի կառավարման համակարգ է ձեւավորվում, NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Որքան ես եմ հասկանում՝ հպարտ, «դուխով» քաղաքացին առաջին հերթին արժանապատվություն ունեցող քաղաքացին է եւ արժանապատվության զգացումը նաեւ որոշակի մտածողություն եւ որոշակի պահելաձեւ է ենթադրում։ Ես չեմ կարծում, որ արժանապատվություն ունեցող քաղաքացին թույլ տար, որ իր ընտրյալը նման ձեւով խոսեր հանրության հետ, նման լեքսիկոնով խոսեր կամ ամբողջ քաղաքականությունը պարզ սխեմաների վերածեր կամ թույլ տար, որպեսզի նման դատական համակարգ ձեւավորվի Հայաստանում», ասել է Դանիելյանը։ Քաղաքագետը կարծում է, որ այդ «հպարտ եւ դուխով քաղաքացիներ ասվածն իրականում դատարկ բառեր են եւ մենք տեսնում ենք հակառակ գործընթացը՝ «դուխ» չունեցող եւ հպարտության հետ խնդիրներ ունեցող մարդկանց»։











