Միլանում Ադրբեջանի մի քաղաքացի բաց միջոցառմանը եկել մասնակցել էր, ամբողջ սոցիալական ցանցերով հարձակվել էին Պետական պահպանության ծառայության վրա: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ որտե՞ղ է ասված, որ ադրբեջանցին չի կարող հարց տալ ՀՀ վարչապետին: Եթե սպառնալիք լիներ անվտանգությանը՝ վարչապետի կամ ներկաներից որեւէ մեկին... էլ չեմ ասում, որ անվտանգության ապահովման գործառույթը պաշտոնական այցի ժամանակ առաջին հերթին ընդունող կողմի պարտականությունն է: Երբ մենք Հայաստանում հյուրեր ենք ընդունում, մենք ենք նրանց անվտանգությունն ապահովում»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: