Դուբլինում հայրը տեսագրել է, թե ինչպես է կենդանաբանական այգում վագրը հարձակվում իր որդու վրա: Տեսագրությունն իռլանդացին հրապարակել է Twitter-ում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տեսագրության մեջ երեւում է՝ ինչպես է գիշատիչը թաքուն մոտենում տղային մինչ նա դիրք է ընդունում լուսանկարվելու համար:

«Նա որսի է դուրս եկել: Շոն, կանգնիր, կանգնիր»,- լսվում է կադրից այն կողմ:

Ինչ-որ պահի վագրը վազում է, բախվում ցանկապատին հենց երեխայի հետեւում եւ սկսում ճանկռել ապակիները:

«Այսօր իմ տղան հայտնվել է Դուբլինի կենդանաբանական այգու մենյուում»,- գրել է հայրը, ում ծիծաղը լսվում է տեսանյութում:

Տեսանյութը դիտել են 1,8 մլն անգամ, այն հավաքել է 46 հազար լայք եւ 10 հազար ռեթվիթ: