2019 թվականը դարձավ անմեղության կանխավարկածի անտեսման տարի: Այս մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:
«Իշխանությունները ցույց տվեցին, որ այսօր առանց ջանքի, առանց դատարանի որոշման կարելի է քաղաքացուն մեղադրանք առաջադրել: Դա, անկասկած, խախտում է իրավունքի գերակայության գլխավոր սկզբունքը»,- նշեց նա:
Արծվիկ Մինասյանը նաեւ մտահոգություն հայտնեց պետական կառավարման համակարգի հնարավոր փլուզման կապակցությամբ:
«Վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները վկայում են հենց կադրային ամոթալի քաղաքականության եւ երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվության բացակայության մասին: Դա հանգեցնում է նրան, որ այս տարվա ոչ մեծ ձեռքբերումները չեն կարող հետագա զարգացման համար հիմք դառնալ»,- հավելեց նա:











