Հիմա էլ դուք եք մոնոպոլիա սահմանում, ընդ որում դա ավելի լավ մոնոպոլիա չէ, քան մասնավորինը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով նրան, որ նրան, որ Երեւանի զարգացման 5-ամյա ծրագրում փոփոխություն է կատարվել եւ սահմանվել, որ աղբահանության ոլորտում մոնոպոլիայի հարցը լուծվում է աղբահանության համայնքային հիմնարկ ստեղծելով:
«Երբ մասնավորից գողանում են, դա մասնավորի խնդիրն է, մասնավգորը մի բան կանի, բայց երբ համայնքից են գողանում, արդեն անհասկանալի բաներ են տեղի ունենում: Ձեզ ասում ենք՝ ռիսկ կա, հանձնաժողովի նախագահը, որը հայտարարել է աղբամանների մրցույթը, մրցույթը շահած անձը քեռին է: Պարոն քաղաքապետ, դուք ասում եք՝ ես չեմ հետեւում տենդերներին: Բա հետեւք, լավ չի, որ չեք հետեւում: Այսինքն այս ակնհայտ շահերի բախումը ձեզ համար հասկանալի չէ՞ր: Աբսուրդ է, որ երկու մրցույթ է եղել, երկուսում էլ հաղթող է ճանաչվել հանձնաժողովի նախագահի (քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ) քրոջ տղան, դուք ասում եք՝ ի՞նչ իմանամ՝ ում է պատկանում: Փաստորեն դուք էս ռիսկերը չեք կարող վերահսկել»,-ասաց Խաժակյանը:











