Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կանխել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրման հերթական փորձը։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացված միջոցառումների արդյունքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Վրաստանից Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած ՀՀ քաղաքացի Կ.Հ-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:

 Հսկողության արդյունքում մեքենայի բեռնախցիկում գտնվող քաղցրավենիքի  տուփերից հայտնաբերվել է «B8» նշագրմամբ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 516 դեղահաբ, որոնք միախառնված են եղել կոնֆետների հետ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:  Քաղաքացի Կ.Հ-ն եւ ավտոմեքենայի ուղեւոր Ա.Ք-ն ձերբակալվել են: