Երևանի ավագանու այսօր՝ դեկտեմբերի 25-ին հրավիրված նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչու է իր նշանակումից անմիջապես հետո աշխատանքից ազատել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հորը՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ձոնիկ Մարգարյանին։

Ավետ Պողոսյանն ի պատասխան ասաց․ «Սխալ գիտեք, ես որևէ մեկին իմ նշանակման օրվանից չեմ ազատել աշխատանքից»։

Անի Խաչատրյանն արձագանքեց «Խուսափեցիք պատասխանից, որովհետև ասելիք չունեք»։

Նշենք, որ Ձոնիկ Մարգարյանը 2018թ. նոյեմբերի 14-ին նշանակվել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: Նա աշխատանքից ազատվել էր այս տարի դեկտեմբերիին՝ Ավետ Պողոսյանի նշանակումից շատ չանցած։

2009թ. առ այսօր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

2011թ. առ այսօր Երևանի տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի համայնքային ծառայողների վերապատարաստման դասախոս է: