ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կտրականապես դեմ է 10 մլն դրամի դիմաց բանակից ազատվելուն: Դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց գեներալը:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ նախագծին, գեներալը կարճ պատասխանեց՝ «վատ»:

Նրա խոսքով՝ եթե նույնիսկ մի կողմ դնենք հարցի բարոյական կողմը, ապա առաջարկված գումարը մեծ չէ: «Իմ խնդիրը ԶՈւ-ի համալրումն ու օրենքի առջեւ հավասարության ապահովումն է»,- նշեց Արտակ Դավթյանը: