Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է թանկարժեք ավտոմեքենայի («Բրաբուս») վարորդը Երևանում ծեծի ենթարկում տաքսու տարեց վարորդին:

Դատելով կադրերից՝ կարելի է ենթադրել, որ միջադեպը տեղի է ունեցել Պռոշյան փողոցում:

Բարեբախտաբար միջադեպին միջամտում են այլ երիտասարդներ եւ թույլ չեն տալիս շարունակել ծեծը:

Օգտատերերից Գնել Հայրապետյանն էլ Facebook-ի իր էջում գրել է. «Էս ավտոյի տիրոջն ո՞վ գիտի. Պռոշյանի վրա խփեց տաքսու հետեւին, իջավ գցեց գետնին, քացիների տակ: Շոֆեռը մոտ 75 տարեկան պապիկ էր: Հիմա կամ պիտի էդ խեղճ պապին իրենից ճոխ Նոր տարի անի , կավ վիդեոները գցում եմ ֆբ համապատասխան հղումներով: 75+ մարդուն գետնի վրա քացով  տշելը հեշտ ա, բայց բարոյական չի»: Նա նաեւ տեղադրել է այդ մեքենայի համարանիշը: