Պետք է նայեն, եթե մաքսազերծման ենթակա մեքենա չէ, թույլ չըան այս տարածքում կանգնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28–ին, Գյումրիի մաքսատուն այցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ հերթեր են վաճառում։
Վարչապետը մաքսատան աշխատակիցներին հանձնարարեց ոստիկանապետից ճշտել, թե հանձնարարականն ինչպես է եղել. «Չսկսեն հերթ կարգավորել։ Հեսա կլինի հերթ նայողներ եւ այլն, այդ բաները դադարեցրեք»։
Փաշինյանը շրջեց մաքսատան տարածքով եւ ծանոթացավ ավտոմեքենաների մաքսազերծման հերթականությանը։ «Հերթափոխի հարցը լուծեք, հնրավո՞ր չէ շուրջոօրյա անել աշխատանքը։ Նոր մարդիկ ընդունեք աշխատանքի, շուրջօրյա աշխատեք։ Նոր տարի է, ուրիշ տեղից ուժեր բերեք շուրջօրյա աշխատեք, մարդիկ փողոցներում չմնան»։
Վարորդներից մեկը վարչապետին ասաց, որ իրեն ծեծել են հերթի համար. «Անձամբ ինձ գյումրեցիները ծեծել են. հերթ են պահում, ավտոմեքենա են մտցնում։ Հնարավո՞ր չէ Երեւանից սպեցնազ կանչել, այստեղի մարդիկ չեն կարողանում, հավատում եք, թե՞ չէ։ Ես երեք օր է կնոջս հետ այստեղ եմ, բոլորը ճանաչում են»։
Վարչապետը ոստիկոնության աշխատակիցներին կարգադրեց հայտնաբերել տղամարդուն ծեծողներին։ Ինչպես նաեւ մաքսատան աշխատանքը շուրջօրյա դարձնելու համար հանձնարարաեց կենտրոնական բանկից ճշտել, թե ինչպես կարող են կազմակերպել բանկերի աշխատանքը։











