Ավստրալիայում հեծանվորդների հետ արտասովոր դեպք է պատահել․ նրանք կանգնել են ճանապարհին ծարավից տանջվող կոալային ջուր տալու համար, հաղորդում է UPI-ը։
Ինչպես պատմել է հեծանվորդ Աննա Հելսերը, նա զբոսնում էր հեծանիվով իր ընկերների հետ Ավստրալիայի հարավում գտնվող Ադելաիդա քաղաքի մերձակայքում, երբ նրանք տեսել կոալային։
Հեծանվորդները կանգնել են, որ կենդանուն օգնեն անցնել ճանապարհը, սակայն կոալան մոտեցել է հենց Աննային եւ տեղավորվել նրա հեծանիվում։
Կինը հասկացել է, որ պետք է ջուր տալ կենդանուն, որը շատ ծարավ էր կոալան խմել է հեծանվորդների շշերում եղած ամբողջ ջուրը։











