Իսկական հրաշք է կատարվել ամերիկյան Կոլորադո նահանգի բնակիչ Սթերլինգ Բաքասի եւ նրա 12-ամյա որդի Քսանդրոմի հետ. 3D տպիչով տպելով Lamborghini ավտոմեքենան՝ նրանք անսպասելիորեն իսկական մեքենա են նվեր ստացել, հաղորդում է СNN-ը:

Երկու տարի շարունակ նրանք սեփական ավտոտնակում 3D տպիչի օգնությամբ ստեղծել են իրական չափսերով Aventador SV ավտոմեքենան:

Մի քանի օր անց բացելով ավտոտնակը՝ նրանք հայտնաբերել են իսկական սեւ Aventador S:

Իսկ ամեն ինչ սկսվել էր հասարակ տեսախաղից. 54-ամյա Բաքասը 2018 թվականի փետրվարին սկսել էր ստեղծել իր սիրելի ավտոմեքենայի կրկնօրինակը:

Իսկ երկու ամիս առաջ նրանց զանգահարել էր Automobili Lamborghini ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարն ու առաջարկել տեսահոլովակ նկարահանել նրանց ընտանիքի մասնակցությամբ ավտոմեքենան երկու շաբաթ վարելու փոխարեն:

Նշվում է, որ երկու շաբաթով վերցված մոդելի արժեքը կազմում է 460 247 դոլար: