Lazareth ֆրանսիական ավտոմոբիլային ընկերությունը, որը հայտնի է բարձրորակ տրանսպորտային միջոցների արտադրությամբ, մշակել է թռչող մոտոցիկլետ, գրում է Daily Mail-ը:

LMV496 մոդելի մոտոցիկլետը համալրված է էլեկտրաշարժիչով, որը հնարավորություն է ընձեռում տրանսպորտային միջոցին զարգացնել մինչեւ 96 կմ/ժ արագություն:

Այդուհանդերձ, հրաշք-մոտոցիկլետի գլխավոր գաղտնիքն ամփոփված է չորս ռեակտիվ շարժիչների մեջ:

Ինչպես հայտնում են նորագույն տրանսպորտային միջոցի արտադրողները, հրաշք-բայքն անցնում է թռիչքի ռեժիմի փոխանցման կոճակը սեղմելու միջոցով: