ՀՀ վարչապետի այցի ժամանակ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանսի համայնքի բնակիչները ասացին, որ չեն ցանկանում, որ իրենց գյուղի դպրոցի տնօրենը այլ համայնքի բնակիչ լինի:
«Էդ ընտրությունը մեր սրտով չի, մենք ուզում ենք` էդ ընտրությունը ցրվի, նոր ընտրություն ձեւավորվի, որովհետեւ մեր թեկնածուն նոր պետք է քննություն տա, էս հունվարին»,-ասաց գյուղացիներից մեկը, ինչին մարզպետն ասաց, որ կհասցնմի նանց թեկնածուն:
Վարչապետին էլ վրդովեցրեց այդ բողոքը. «Ժողովուրդ էդ դպրոցի տնօրենի ընտրությունը ժողովրդի սրտով չի, մի հատ կարաք բացատրեք»:
Մեկ այլ գյուղացի միջամտեց զրույցին ասելով, որ այդ թեկնածուն տեղացի չէ, նաեւ գրագետ մասնագետ չէ . «10 խնդիր տանք, մեկը չի լուծի»:
Նիկոլ Փաշինյանն էլ վրդովված ասաց, որ դա գյուղի որոշելու հարց չէ, այլ օրենքով որոշելու հարց է. «Եթե կլինի անարդարություն մրցույթին, էդ ուրիշ խնդիր, բայց օրինական ընտրություն եղավ, կարա լինի Մեղրիից: Տենց բան չկա, ինչա նշանակում, մի թաղի չափ պետություն ենք` տեղացի չի, էս չի, էն չի: Ինչ տեղացի, մասնագետ ա պետք»:











