Դեկտեմբերի 30-ին, Ամանորին ընդառաջ, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Մալաթիայի անձնագրային բաժանմունքի աշխատակիցները Մեծարենցի փողոցի բնակչուհի Նինա Պետրիկինային անհանգստություն չպատճառելու համար, որոշել էին անակնկալ մատուցել` ծաղիկներով նրա բնակարան էին եկել նոր անձնագիրը հանձնելու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2020 թվականին լրանում է Նինա տատիկի 100-ամյակը:

Մալաթիայի անձնագրային բաժանմունքի պետ Մխիթար Հովհաննիսյանը, նախ շնորհավորեց եւ առողջություն մաղթեց Պետրիկինային, ապա ընդունված կարգի համաձայն` ստորագրելուց հետո, նրան հանձնվեց նոր անձնագիրը:

Անմիջական եւ ջերմ մթնոլորտից շոյված Նինա տատիկը շնորհակալություն հայտնեց անձնագրային բաժանմունքի աշխատակիցներին:

Ոստիկանության ծառայողների հոգատար վերաբերմունքից զգացված էր նաեւ Պետրիկինայի հարսը:

Նոր տարին, նոր անձանգրով. ոստիկանության Մալաթիայի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ամանորյա անակնկալը ստացվել էր: